Աֆղանստանից Կանադա մշտական բնակության տեղափոխված ամուսինները մեղավոր են ճանաչվել իրենց երեք դստրերի և մեղադրյալի առաջին կնոջ սպանության մեջ: Այս մասին հայտնում է utro.ru-ն:
Տղամարդը, նրա երկրորդ կինը, ինչպես նաև դեռահաս աղջիկների ավագ եղբայրը 25 տարվա ազատազրկման են դատապարտվել առանց ներման հնարավորության: Ինչպես հայտարարել է դատավորը, «նման սառնասիրտ և խայտառակ» սպանությունը «ընտանիքի պատվի և արժանապատվության մասին խեղաթյուրված պատկերացումների արդյունք է»:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղջիկների հայրը հաճախ էր զայրանում և իր դժգոհությունը հայտնում երիտասարդ տղաների հետ նրանց հանդիպումների հանգամանքի, ինչպես նաև զգեստապահարանում մարմինը չքողարկող հագուստների առկայության վերաբերյալ: