2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ զորամասերից մեկում մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության լրատվական բաժնից: Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն:
Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Ըստ լուրեր.com կայքի տեղեկությունների՝ Խաչատուր Սարգսյանը Փայլակ Շահնազարյանի երեսին ատամի մածուկ է քսել վերջինիս քնած եղած ժամանակ, իսկ արթնանալուն պես Շահնազարյանը հայհոյել է զինակցին, ինչից հետո Խաչատուր Սարգսյանը նրան սպանել է: