Հունվարի 28-ին ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական Ազատական-Ժողովրդավարական և Բարեփոխումների կուսակցության (ELDR) փոխնախագահ Լյուսիվիզ Վան դեր Լաանի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի լրատվական ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հաստատման, պետական մակարդակով ընտրակեղծարար մեքենայի դեմն առնելու, ազատ և արդար ընտրությունների կազմակերպման, այդ հարցերում միջազգային հանրության, մասնավորապես ELDR կուսակցության մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Շոշափվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային դիտորդական այլ կազմակերպությունների աշխատանքի բարելավման և արդյունավետ գործունեության հնարավորությունները:
Կողմերն ընդգծել են, որ միջազգային հանրությունն այս անգամ լուրջ վերաբերմունք է ցուցաբերելու Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, որպեսզի «բացառվեն ժողովրդի կամքը աղավաղող ընտրություններ»:
Հունվարի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և տիկին Լյուսիվիզ Վան դեր Լաանը շարունակել են քննարկումները վերոնշյալ խնդիրների շուրջ: