Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիկը երեկ թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ անցկացվող ստորագրահավաքի հարցում դրական տեղաշարժեր կան: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Նշենք, որ այժմ Ֆրանսիայում ստորագրահավաք է անցկացվում սենատորների շրջանում և 60 ստորագրություն հավաքելու դեպքում նրանք կարող են բողոքարկել որոշումը Գերագույն դատարանում:
«Դրական տեղաշարժեր կան, բայց ամեն ինչ դեռ այնքան էլ պարզ չէ», – ասել է պատգամավորը:
Նրա խոսքով` Թուրքիան այժմ սպասում է Ֆրանսիայում ընթացող օրինական գործընթացների ավարտին, և եթե օրենքը վավերացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից, Անկարան ուժի մեջ կմտցնի Ֆրանսիայի դեմ նախապատրաստված պատժամիջոցները: