Իրանի` համացանցային անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում բացված խմբի 4 ադմինիստրատորների, որոնք առցանց գեղեցկության մրցույթ էին հայտարարել, հայտնում է gazeta.ru-ն:
Համապատասխան բաժնի ղեկավար Քամալ Հադիանը հայտարարել է, որ ոստիկանները վերահսկողություն են սահմանել այն խմբի նկատմամբ, որը, ըստ նրանց, «կաշառակերություն և անամոթություն է» տարածում:
Ձերբակալվածների մեջ կան երկու տղամարդիկ և երկու կանայք: Մինչ ոստիկանության միջամտությունը խմբի մեջ էին ընդգրկվել 25 հազար իրանցիներ, որոնք կայքում հրապարակել էին իրենց լուսանկարները: Այժմ նրանց նկատմամբ կարող է հետապնդում իրականացվել:
Իրանում արգելվում է օգտվել Facebook սոցիալական ցանցից, սակայն շատերը, այդուհանդերձ, միջոցներ գտնում են արգելքը շրջանցելու համար` օգտագործելով հատուկ ծրագրեր: