Home / Հայաստան / Մանկապիղծ Տեր-Պողոսյանը բժիշկներին խնդրել է հետաձգել իր վիրահատությունը

Մանկապիղծ Տեր-Պողոսյանը բժիշկներին խնդրել է հետաձգել իր վիրահատությունը

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, որ տառապում է աղիքային քաղցկեղով, այսօր էլ չի վիրահատվի, գրում է «Հայկական ժամանակը»:

Ըստ թերթին` Տեր-Պողոսյանը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի բժիշկներին խնդրել է հետաձգել իր վիրահատությունը մինչև ուրբաթ, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել իր գործով դատավարությանը:

Ավելի վաղ Տեր-Պողոսյանը բողոքարկել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում առաջիկա ուրբաթ` փետրվարի 3-ին, դատական նիստ Է նշանակվել: Ըստ «Դատալեքս» համակարգի, Սերոբ-Գորիոն Տեր-Բողոսսյանի գործով նախագահող դատավորն է Արմեն Դանիելյանը:

«ՀԺ»-ն երեկ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Տեր-Պողոսյանն ի վիճակի է սպասել մինչև ուրբաթ` հաշվի առնելով, որ նրա վիճակը բավական բարդ էր ներկայացվում:

«Մեզ հաջողվեց նրան դուրս բերել վիճակից: Եթե այսպես շարունակի պահպանվել, ապա կարող ենք սպասել մինչև ուրբաթ, որ մասնակցի իր դատավարությանը: Բայց եթե նորից աղիքների անանցանելիություն սկսվեց, պետք Է վիրահատվի»,- ասել է բժիշկը: