Պարբերաբար միմյանց հետ վիճող զույգերը միասին են մնում: Նման եզրակացության են եկել Մինեսոտայի համալսարանի գիտնականները, որոնք հերքել են այն հայտնի դատողությունը, թե տարաձայնությունները բացասաբար են անդրադառնում հարաբերությունների վրա:
Նրանք հաստատել են, որ շաբաթական մեկ անգամ ծագող ընտանեկան վեճերը կարող են ամուր միության և երջանիկ ընտանիքի հիմք դառնալ: Իսկ դա, իր հերթին, ապացուցում է, որ միշտ չէ, որ վեճերը բացասական ազդեցություն են ունենում:
Սա ճիշտ է, իհարկե, այն դեպքերի համար, երբ վեճերը կառուցողական են, այսինքն օգնում են պարզել խնդիրները, լուծումներ փնտրել և ազատել հարաբերությունները սթրեսների ազդեցությունից, որը սովորություն ունի կուտակվել ժամանակի ընթացքում: