Սանկտ Պետերբուրգում անհայտ մեկը փորձել է 02 հեռախոսահամարով նախազգուշացնել ոստիկանությանը, որ փետրվարի 4-ին երկրում «լուրջ խնդիրներ են լինելու»:
Ինչպես «Ռոսբալտ»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, զանգահարողը նաև հաղորդել է, որ ահաբեկիչ է: Նա հայտնել է, որ «ողջ ընդդիմությունը Պուտինի» դեմ դուրս կգա և «ցանկանում է Պուտինի ու Մեդվեդևի վերջը տալ Կրեմլում»
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հեռախոսազանգերը բնակարանի հեռախոսից են գալիս: Ավելի ուշ իրավապահները տվյալ բնակարանում հայտնաբերել են 62-ամյա գործազուրկ տղամարդու: