Ֆրանսիայում բավականչափ թվով սենատորներ կողմ են հանդես եկել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանադրական խորհրդում բողոքարկելու համար:
Թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում Ֆրանսիայի սենատոր Նատալի Գուլեն, ով հանդիսանում էր ստորագրահավաքի նախաձեռնողը, հայտարարել է, որ 70 սենատորներ ստորագրել են բողոքարկման դիմումը և այժմ այն կուղարկվի Սահմանադրական խորհուրդ: Նշենք, որ դա անելու համար անհրաժեշտ էր 60 սենատորների ստորագրություն հավաքել:
Գործակալության աղբյուրի համաձայն, փաստաթուղթը դատարան կներկայացվի հենց այսօր:
Նշենք, որ համապատասխան օրինագիծը մոտ ժամանակներս պետք է վավերացվի Նիկոլա Սարկոզիի կողմից, սակայն Սահմանադրական Դատարանը կարող է և չեղյալ հայտարարել այն: