Պերուացի 3-ամյա տղայի որովայնում հայտնաբերել են նրա չծնված երկվորյակ եղբորը: Այս ողջ ընթացքում մասնակիորեն ձևավորված մարմինը շարունակում էր գործել երեխայի ներսում` սնվելով նրա ներքին օրգաններով:
Երեխան մշտապես բողոքում էր որովայնի շրջանում առաջացող ցավերից, այդ իսկ պատճառով հայրը ստիպված էր եղել դիմել քաղաքային հիվանդանոց:
Երեխային հետազոտելուց հետո բժիշկներն ապշել էին հայտնաբերածից: Ուլտրաձայնային հետազոտությունը էկրանին ցույց է տվել նրա եղբոր 25 սմ-անոց մարմինը:
Մասնագետները եզրակացրել են, որ դեռ մոր արգանդում պտուղն իր մեջ է քաշել ավելի թույլ երկվորյակին: Միաժամանակ այդպես էլ լույս աշխարհ չեկած օրգանիզմը շարունակել է գործել` ստանալով կյանքի համար անհրաժեշտ էներգիան իր եղբոր կենսական օրգաններից:
Մասնագետները նշել են, որ չծնված երախայի մոտ այդպես էլ չեն ձևավորվել սեփական օրգանները, այդ իսկ պատճառով այն ամբողջությամբ կախված է եղել 3-ամյա եղբորից: Այդուհանդերձ, բժիշկները որոշել են բաժանել եղբայրներին և ազատել տղայի օրգանիզմը ավելորդ ծանրաբեռնվածությունից: Մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո 12 վիրաբույժների հաջողվել է երեխայի օրգանիզմից դուրս բերել փոքրիկ երկվորյակին: Դրանից հետո հիվանադանոցում հայտարարել են, որ տղան իրեն լավ է զգում և արագ ապաքինվում է: