Home / Հայաստան / Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել. 10 մարդ անհայտ կորած է համարվում

Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել. 10 մարդ անհայտ կորած է համարվում

Թուրքիայի սևծովյան ափերի մոտ Կամբոջայի դրոշի տակ նավարկող բեռնատար նավ է խորտակվել, որը Ռուսաստանից թուրքական Ալիագա նավահանգիստ էր ուղևորվում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը:

Տեղական իշխանությունների տվյալների համաձայն, երկու նավաստիների հնարավոր է եղել փրկել, անձնակազմի 10 անդամներ անհայտ կորած են համարվում: Ափային անվտանգությունը փրկարար գործողություններ է իրականցնում:

Անհայտ կորած բոլոր անձինք Լեհաստանի քաղաքացիներ են: