Home / Հայաստան / Կառավարության մոտ միջադեպի արդյունքում երիտասարդին բաժին են տարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության մոտ միջադեպի արդյունքում երիտասարդին բաժին են տարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բանակում սպանված զինծառայողների ծնողների և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:

Ակցիայի մասնակիցներին մոտեցել է մի երիտասարդ և սկսել տարաբնույթ հարցեր տալ, մասնավորապես, հետաքրքրվելով, թե ինչու են ակցիայի մասնակիցների պաստառների վրա վիրավորական արտահայտություններ գրված ոստիկանների մասին:

Նշենք, որ ակցիայի մասնակից, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի պաստառին փակցված են եղել 4 ոստիկանների նկարներ, որոնց տակ գրված է եղել «աննամուս ոստիկաններ»: Դրանք այն ոստիկաններն են, որոնք, ըստ Գասպարիի, ակնհայտորեն ստել են իր գործի քննության ժամանակ:

Ակցիայի մեկ այլ մասնակից Լալա Ասլիկյանը ցանկացել է հեռախոսով լուսանկարել երիտասարդին. վերջինս, դա նկատելով, փորձել է հեռանալ: Տեսնելով, որ Ասլիկյանը, այնուամենայնիվ, հետևում է իրեն, երիտասարդը հարձակվել է և փորձել խլել նրա հեռախոսը:

Վարդգես Գասպարին դիմել է ներկա ոստիկաններին՝ հանցագործության մասին հաղորդում տալով: Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը Գասպարիի հաղորդման համաձայն հրահանգել է քաղաքացուն ոստիկանության բաժին տանել: