Home / Հայաստան / Թեղուտի նախաձեռնությունը քաղաքականության հետ է առնչվում. ակտիվիստ

Թեղուտի նախաձեռնությունը քաղաքականության հետ է առնչվում. ակտիվիստ

Թեղուտի անտառի պաշտանությանբ զբաղվող խումբը սկսել է բնապահպանական խնդրի մասին իրազեկման միջոցառումներ անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են խմբի ակտիվիստներ Եղիա  Ներսիսյանը և Գոռ Հակոբյանը: Օրերս խմբի ակտիվիստները եղել են Մոսկվայում և հանտիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես պատմել է Եղիան`  համայնքի ներկայացուցիչները շատ մտահոգ են եղել Թեղուտի խնդրով և  աջակցութան պատրաստակամություն են հայտնել. նրանք խոստացել են ակիցաներ անցկացնել Թեղուտի հանքի շահագործումը ֆինանսավորող ՎՏԲ բանկի դեմ և նամակներ հղել բնապահպանների «Գրինփիս» միջազգային կազմակերպությանը: Եղիա Ներսիսյանը պատմել է, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս գրուպ» ընկերության ներկայացուցիչ է եկել ու փորձել ելույթ ունենալ: Ներսիսյանի խոսքով` թեև բնապահպանները նրան թույլ տվել են իր խոսքն ասել, դահլիճում նստած երիտասարդները միաձայն հրաժարվել են խոսել նրա հետ:

«Առաջին անգամ բնապահպանական խնդրի լուծումը դուրս է գալիս երկրի սահմաններից: Մենք նախատեսում ենք մեկնել և հանդիպել Կանադայի, ԱՄՆ-ի հայ համայնքների հետ:  Մեր ակտիվիստներից մեկը` Արփինե Գալֆայանը, օրերս հանդիպել և Քաջարանի հանքի խնդիրը ներկայացրել է Գերմանիայի հայ համայքնի ներկայացուցիչներին»,- ասել է Եղիա Ներսիսյանը:

Էկոշարժման ակտիվիստ Գոռ Հակոբյանը անդրարդարձել է նաև շարժումը քաղաքականացնելու անհրաժեշտության մասին հաճախ արտահայտվող մտքին: Հիշեցնենք, որ երեկ Epress.am-ը ներկայացրել էր կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի հետ հրապարակախոս Արա Նեդոլյանի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսել է բնապահպանական խնդիրները քաղաքականացնելու անհրաժեշտության մասին:

«Թեղուտի պաշտպանության խումբը քաղաքացիական նախաձեռնություն է, որևէ քաղաքական նկրտումներ չունենք: Սակայն ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն քաղաքականության հետ է առնչվում, ինչպես նաև հասարակական, իրավական  հարթություններին»,- ասել է Գոռ Հակոբյանը:

Եղիա Ներսիսյանը հայտնել է նաև, որ շարժումը ստացել է որոշ կազմակերպություններից առաջարկ` ֆինանսական աջակություն տալու, սակայն բնապահպանները մերժել են, քանի որ համարում են խնդիրը կուսակցություններ կամ քաղաքական ծրագրեր չի ճանաչում և համահայկական հրատապություն ունի:

«Թեղուտ` նշանակում է Հայաստան: Մեզ ասում են` մի երկու ծառ փրկելու համար ենք պայքարում: Սա մի քանի ծառի փրկելու պայքար չէ, այլ Հայաստանի: Քաջարանը վկա, ինչի է տանում հանքարդյունաբերությունը», – ասել է Եղիա Ներսիսյանը: