Home / Հայաստան / Ծեծ Արմավիրի մարզում. Գեներալ Մանվելը` իր եղբորորդիների դեմ

Ծեծ Արմավիրի մարզում. Գեներալ Մանվելը` իր եղբորորդիների դեմ

Արմավիր մարզի Արշալույս գյուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը կապված է փետրվարի 12-ին այստեղ կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ում, ըստ թերթի, սատարում է Հրանտ և Զարզանդ Գրիգորյանի հորեղբայրը` գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Հրապարակի» աղբյուրները հայտնել են, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Զարզանդ Գրիգորյանի համար աշխատող մի քանի ակտիվիստների: Որոշ տեղեկություններով` նույնիսկ կրակել են նրանց ոտքերի տակ:

Նշենք, որ ավելի վաղ թերթը գրել էր, որ Զարզանդ Գրիգորյանի մրցակից Գրիգոր Գրիգորյանը, ով 18 տարի եղել է Արշալույսի գյուղապետ, Մանվել Գրիգորյանի հետ ազգակցական կապ չունի: