Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեչնիայի Հանրապետությանն է նվիրել Մուհամեդ Մարգարեին պատկանող երեք մազ: Երեկ երեկոյան մազերը Ստամբուլից Գրոզնի են տեղափոխել:
«Թուրքիայում Չեչնիայի սփյուռքը դիմել էր Էրդողանին Չեչնիայի Հանրապետությանը որպես գանձ սուրբ մասունքները նվիրաբերելու խնդրանքով: Մեկ ամսվա ընթացքում մենք դրական պատասխան ստացանք, և այսօր անգին նվերը Գրոզնի ենք տեղափոխել»,- օդանակավակայանում լրագրողներին հայտնել է «Սիվաս» չեչնիական կոմիտեի նախագահ Այխան Էրգյուվենը:
Հազարավոր մադրիկ, այդ թվում` երկրի ղեկավար Ռամզան Կադիրովը, օդանավակայանում և Գրոզնիի փողոցներում դիմավորել են սուրբ մասունքները: Հանրապետության կենտրոնական մզկիթում կրոնական ծես է կատարվել` նվիրված այս իրադարձությանը:
Մեկ շաբաթ առաջ` հունվարի 26-ին, Չեչնիայի Հանրապետությունը Ուզբեկստանից Մուհամեդ մարգարեի մեկ այլ մազ էր նվեր ստացել: Սուրբ մասունքն իրենից ներկայացնում է զարդատուփ, որում գտնվում է մարգարեի մազով սրվակ: