Փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, 19-ամյա Կառլեն Բաղդասարյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:
Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: