«Ժառանգությունը» հնարավոր է համարում համագործակցությունը նախկին արտգործնախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանի հետ հանուն Հայաստանում իրավունքի իշխանության հաղթանակի՝ որպես ընտրակեղծիքների դեմ միասին պայքարող ընկերներ, համաքաղաքացիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելել, որ ինքը չի հանդիպել պարոն Օսկանյանին և չի կարող ասել, թե քաղաքական առումով ինչ կա նրա մտքում:
«Մեր դռները բաց են, և ցանկացած քաղաքական ուժ կամ շահագրգիռ անձ, որ ցանականում է միասին քննարկել համագործակցության եզրերը, ասեմ, որ մենք բաց ենք, և ես հաճույքով պատրաստ եմ հանդիպել նրանց հետ»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ գալիք ընտրությունների համագործակցության եզրերի մասին Հովհաննիսյանն ասել է.
««Ժառանգությանը» հետևող յուրաքանչյուր ոք կհասկանա, որ մենք հավատաքննիչ, հիշաչար չենք և համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ապագան գտնվում է նոր բանաձևի որոնման ու դարբնման միջոցով: Քննադատելով բոլոր երեք նախագահներին` միաժամանակ գնահատում ենք նրանց: Թևակոխել ենք անպիսի փուլ, որ կեղծ լուրեր են տարածվում, տարբեր տեսակի շանտաժային առաջարկներ են արվում, ուղղակի, ի գիտություն ասեմ, որ երեք արտգործնախարարների հանդիպում տեղի չի ունենցել»:
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ «Ժառանգությունը» պատրաստակամ է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում սատարել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի թեկանածությունը: