Երեկ կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը, ով մեղադրվում է վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Ինչպես նշում է «Հայկական ժամանակը», նա երեկ քննիչ Աշոտ Ասատուրյանի և իր փաստաբանի ներկայությամբ բանավոր հայտարարել է, որ քրեական հետապնդումը համարում է ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից պատվիրված հետապնդում իր լրագրողական գործունեության համար: