Հռոմում կյանքը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել ձնաբքի պատճառով: Այն սկսվել է ուրբաթ և շարունակվել է մինչ շաբաթ առավոտ: Իտալիայի մայրաքաղաքում փակ են բոլոր պետական հաստատությունները, բացառությամբ նրանց, որոնք անմիջականորեն կապված են քաղաքի կենսագործունեության ապահովման հետ: Դպրոցներում և համալսարաններում դադարեցվել է ուսումնական գործընթացը: Փակ են անգամ թանգարանները:
Հավերժական քաղաքի փողոցներն ու հրապարակները, աշխարհահռչակ հուշարձանները և Հին Հռոմի ավերակներն այժմ պատված են ձյան հաստ շերտով, որը որոշ հատվածներում հասնում է 50 սմ-ի: