Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը կիրակի հայտարարել է, որ եթե «Ցեղասպանություն անվանվող 1915 թվականի դեպքերը պատմականորեն և գիտականորեն հիմնավորված լինեին, Թուրքիան ներողություն կխնդրեր դրա իրագործման համար»:
Հանդես գալով «Ալ Ջազիրա» քաթարական հեռուստաալիքի եթերում` Բաղիշը նշել է, որ ամեն ազգ իր պատմության մեջ մութ էջեր ունի, և ավելացրել. «Կկարողանա՞ք որպես օրինակ նշել մեկ ազգ, որը մութ կամ ցավալի էջեր չի ունեցել անցյալում»:
Բաղիշի կարծիքով` 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն անվանելուց առաջ պետք է օբյեկտիվորեն քննել խնդիրը, իսկ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, ի վիճակի չեն առերեսել իրենց սեփական պատմությանը և հրաժարվել են բացել պատմական արխիվները:
Ինչպես նախկինում, այնպես էլ այս հաղորդման ընթացքում, Բաղիշը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ մի ուժ չունի: