Համացանցում հայտնվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու նախընտրական տեսանյութը, որը անմիջապես օգտատերերի բուռն արձագանքին է արժանացել: Լիբերալ-դեմոկրտական կուսակցության առաջնորդը տեսանյութում ավանակի է ճիպոտահարում, որը, նրա խոսքով, Ռուսաստանն է մարմնավորում:
«Ինչի՞ ենք վերածվել: Այ այս քոսոտ իշուկը մեր երկրի խորհդանիշն է»,- ասում է շագանակագույն ավանակին լծված սայլակի վրա նստած քաղաքական գործիչը` ճիպոտը ձեռքին: «Եթե ես նախագահ դառնամ-մենք կրկին երեք նժույգներ կունենանք: Չոշ…բղավում է Ժիրինովսկին, հարվածելով կենդանուն: Չոշ…:Հազիվ է շարժվում, չի կարողանում առաջ ընթանալ, տեղում դոփում է ողջ երկիրը….հոպ…չոշ»: Վերջում քաղաքական գործչին հաջողվում է ավանակին տեղից շարժել, իսկ էկրանին վառ կապույտ ֆոնին հայտնվում է հետևյալ գրառումը. «Ժիրինովսկի, և ավելի լավ կլինի»: