Այսօր 11:15-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկումների պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ դատանական նիստը:
Հիշեցնենք, որ Գևորգյանը կալանավորվել էր փետրվարի 3-ին` մեղադրվելով վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Գևորգյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր հայտարարության մեջ ավտովթարը բեմադրված է որակել: Գևորգյանի ձերբակալությունը բողոքի ալիք է բարձրացրել լրագրողների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի շրջանում:
Facebook սոցիալական ցանցում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները կոչ են անում Գևորգյանի ճակատագրով մտահոգված անձանց հավաքվել դատարանի մոտ` աջակցելով Հայկ Գևորգյանին: