Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի սննդի և խմիչքի վրա օրական 15,000 դոլար է ծախսում: Այս մասին հայտնում է լոնդոնյան Sunday Times-ը: Սննդին հատկացվող ծախսերի ծավալով Ելիսեյան պալատը գերազանցում է անգամ բրիտանական թագավորական կալվածքին:
Հայտնի է, որ Սարկոզին աչքի չի ընկնում համադամությամբ և գրեթե չի օգտագործում ալկոհոլ, այդ թվում` հայտնի ֆրանսիական գինին: Սակայն, ինչպես հայտնում են նախագահի շրջապատի աղբյուրները, երկրի ղեկավարը մինչ Կարլա Բրունիի հետ ամուսնությունը մեծ քանակությամբ շոկոլադ և կոնֆետ էր ուտում: Ներկայիս տիկինը, սակայն, ընտանեկան կյանքում քաղցրավենիքի հարցում սահմանափակումներ է մտցրել:
Times-ը հայտնում է, որ Սարկոզին Ելիսեյան պալատի ավտոտնակում 121 մեքենաներ ունի և նշում է, որ «ֆրանսիայի նախագահները հայտնի են ճոխության և ավելորդությունների հանդեպ սիրով»:
Պարբերականի տվյալներով` նախագահական մեքենայի բենզինի համար ամենօրյա ծախսերը հասնում են 400 հազար դոլարի: Իսկ ամենօրյա թերթերը նախագահականին 1,5 հազար դոլար են արժենում: