ՌԴ վարչապետ, ներկայումս նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի տաջիկ երկրպագուն տեսահոլովակ է նվիրել նրան, որում գովաբանում է «Աստծո մարգարեին» և բազմամյա «գործակալ» «ՎՎՊ»-ին:
Տոլիբջոն Կուրբանխանովը ռուսերենով, գրեթե առանց հատուկ օտարալեզու շեշտադրության երգ է երգում, որում համոզում է ռուսաստանյան ընտրողներին, որ մարտի 4-ին, Պուտինից բացի, նրանք այլընտրանք պարզապես չունեն:
YouTube-ում արդեն իսկ բազմաթիվ մեկնաբանությունն են հայտնվել, որոնցից մեկը փաստում է. «Մենք սկսել ենք շատ ավելի լավ ծիծաղել իշխանությունների վրա»:
Լրագրող Ալեքսանդր Պլյուշչևը իր բլոգում Կուրբանխանովի հիթը անվանել է «պատմության մեջ լավագույն հակապուտինյան տեսահոլովակը»:
Պլյուշչևի մեկնաբանության հետ համաձայն է նաև ընդդիմության առաջնորդներից մեկը, բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Նա իր բլոգում գրել է. «Տոլիբջոն Կուրբանխանովը հեշտ ու հանգիստ կերցրել է և Վոլոդինին ,և Գովորուխինին և Մոդելյեր Յուդաշկինին»` նկատի ունենալով նախագահի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ով մշակում է Պուտինի քարոզչության ռազմավարությունը, ինչպես նաև նրա նախընտրական շտաբի ղեկավար, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինին և վարչապետի վստահված անձ, մոդելյոր Վալենտին Յուդաշկինին:
«Չգիտեմ` արդյոք այս տեսահոլովակի համար վճարել են Վ.Վ. Պուտինի նախընտրական ֆոնդից, թե ոչ, բայց ամեն դեպքում առաջարկում եմ տարածել այն որտեղ որ հնարավոր է»,-գրել է Նավալնին: