Իտալացի դատախազը պահանջել է Costa Concordia զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյին 2697 տարվա ազատազրկման դատապարտել, ինչը աննախադեպ պատժաժամկետ է, գրում է The Daily Mail-ը:
Երկուշաբթի վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող կողմի ղեկավարը` Ֆրանչեսկո Վերուցիոն, առաջարկել է կապիտանին 15 տարվա ազատազրկման դատապարտել անփութության հետևանքով մահվան պատճառ դառնալու, 10 տարի զբոսանավի վթարի և 8-ական տարի ամեն մի մահացածի, անհետ կորածի համար, ընհանուր առմամբ` 334 ուղևոր:
Դատախազության ներկայացուցիչը պահանջել է ներկայումս տնային կալանքի տակ գտնվող Սկետինոյին բանտ ուղարկել: Իր պահանջը նա հիմնավորել է նրանով, որ Սկետինոն կարող է խառնվել հետաքննության ընթացքին կամ թաքնվել հետաքննությունից:
Դատարանը վերջնական որոշման կայացումը հետաձգել է մինչ ուրբաթ:
Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիայի» վթարի պահին զբոսանավի վրա 4200 մարդ է եղել: Վթարի մեջ մեղադրվում է կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն: Նրան մեղադրում են չկանխամտածված սպանության և մինչ ուղևորների տարհանումը նավից հեռանալու մեջ: Վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 15-ը մինչ այժմ անհայտ կորած են համարվում: Հունվարի 31-ին Իտալիայի իշխանությունները հայտարարեցին փրկարարական աշխատանքների ավարտի մասին: