Այսօր Երևանի ժամանակով 15:19-ին Հայաստանում 2,8 մագնիտուդ ուժգնությամբ, 3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին Epress.am-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման բաժնից: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուք ընկած հատվածում:
Երկրաշարժին չեն հաջորդել հետցնցումներ, թե ինչ տրամագծով է զգացվել երկրաշարժը՝ դեռ չի պարզվել: