Home / Հայաստան / Մանկապիղծ գործարարի վիրահատության հարցը հետաձգվում է իր իսկ պատճառով

Մանկապիղծ գործարարի վիրահատության հարցը հետաձգվում է իր իսկ պատճառով

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ եթե այսօր-վաղն էլ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները նրա վիրահատության համար համաձայնություն չտան, իրենք ստիպված կլինեն Տեր-Պողոսյանին դուրս գրել հիվանդանոցից, ինչից հետո նա կրկին կտեղափոխվի մեկուսարան։

Թերթը տեղեկացել է, որ աղիքային քաղցկեղի վիրահատության համար «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Տեր-Պողոսյանը նախորդ շաբաթ խնդրել է իրեն չվիրահատել, որպեսզի մասնակցի ուրբաթ օրը կայանալիք վերաքննիչ դատավարությանը։ Բժիշկները ընդառաջել են նրան՝ պայմանով, որ երկուշաբթի կամ երեքշաբթի վիրահատեն։ Երեկ, սակայն, թեև բժիշկները Տեր-Պողոսյանի կնոջը կանչել են վիրահատության հարցը քննարկելու, նա չի ներկայացել։ Մելքոնյանն ասել է` գուցե այսօր ներկայանա, նաև հավելել, որ իրենք արդեն այլ վիրահատություն են ծրագրել։