Բրիտանացի Էքսետեր քաղաքի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բանջարեղենները կարողանու են «զրուցել» միմյանց հետ, հայտնում է korespondent.net-ը:
Գիտնականները փորձ են անցկացրել կաղամբի վրա; Կենսաբանները կտրել են թմբի վրա աճող բանջարեղենից մի թուփ, որի արդյունքում այն գազ է արձակել` զգուշացնելով հարևան բույսերին մոտալուտ վտանգի մասին: Վերջինները իրենց հերթին, աշխատացրել են իրենց պաշտպանության ներքին մեխանիզմները. անմիջապես իրենց կենսաքիմիական բաղադրության մեջ ավելացրել են թունավոր նյութերի քանակությունը, որոնք հակազդում են վնասատուներին, առաջին հերթին թրթուռներին:
Փորձի անցկացման ղեկավարները նշել են, որ այս գազը հանդիսանում է բույսերի միջև հաղորդակցության լեզուն: Հենց դրա միջոցով էլ բույսերը տեղեկացնում են շրջապատող աշխարհին պաշտպանության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին:
Գիտնականները նաև նշել են, որ իրենց փորձի բացառիկությունը կայանում է նրանում, որ իրենք գազի արտադրությունից բացի զգայուն տեսախցիկ-դետեկտորի շնորհիվ արձանագրել են նաև բույսերի «հաղորդակցման» գործընթացը:
Այժմ գիտնականները պատրաստվում են շարունակել ապակոդավորել բուսական աշխարհի լեզուն: