2012 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ձեռներեցներ չեն լինելու: Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանից հետո այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խոսելով մեծամասնական ընտրակարգով ընտրությունների մասին` վարչապետն ասել է.
«Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ դեռևս վաղաժամ է այդ հարցի պատասխանը տալ: Մենք դեռևս չգիտենք, որ տարածքում, ով է առաջադրվելու, որովհետև դա կարող է լինել ոչ միայն ՀՀԿ-ի ցանկությունը, այլ նաև Հանրապետության քաղաքացիների ցանկությունը, և օրենքի շրջանակներում նրանք կարող են առաջադրվել: Դրա համար դեռևս վաղաժամ է քաղաքական գնահատականներ տալ այդ հարցերին», – ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ չի կարևորում, թե ով կլինի համամասնական ցուցակում առաջինը կամ երկրորդը: