Home / Հայաստան / Հրազդանում աշխատանքից ազատում են Սասուն Միքայելյանին սատարելու համար

Հրազդանում աշխատանքից ազատում են Սասուն Միքայելյանին սատարելու համար

Հրազդանում մարդկանց աշխատանքից ազատում են ընտրությունններում քաղաքապետի թեկնածու, նախկին պատգամավոր և քադբանտարկյալ Սասուն Միքայելյանին սատարելու համար, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։ Հիշեցնենք, որ Միքայելյանի  մրցակիցը գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն է:

Թերթի տեղեկություններով` միայն Հրազդանի էլեկտրացանցից քաղաքական դրդապատճառներով 3 աշխատակից է ազատվել, որոնցից մեկին հետո կանչել են նորից աշխատանքի, սակայն, աշխատանքից ազատման դիմումն այդպես էլ չեն վերադարձրել։ Աշխատանքից ազատվածների թվում է նաև Հրազդանի էլցանցի ինժեներ Մայիս Մնացականյանը, որը մի քանի օր առաջ ելույթ էր ունեցել Սասուն Միքայելյանի նախրնտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ինչից հետո հրավիրվել է էլցանցի տնօրենի մոտ, ով էլ վերջինիս ասել է, թե կամ ինքը պետք է հեռանա, կամ էլ՝ Մնացականյանը։ Արդյունքում ինժեներն ազատման դիմում է գրել։

Թերթին հայտնի է դարձել քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման ևս մեկ դեպքի մասին. ազատման դիմում են գրել տվել Հրազդանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանին։