Հնդկաստանի հարավային Կլարնատակա նահանգում տեղական կառավարության երեք նախարարներ հրաժարական են տվել այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ ցուցադրել են այն կադրերը, որտեղ նրանք օրենսդիր մարմնի նիստի ժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի վիդեոներ են դիտում:
Նահանգապետը ստորագրել է համագործակցության, մոր և մանկան հարցերով, ինչպես նաև նավահանգստային տնտեսության նախարարների հրաժարականների դիմումը:
Հնդկական հեռուստաընկերությունը երեքշաբթի կադրեր էր ցուցադրել, որոնցում նախարարները իրենցից մեկին պատկանող այֆոնով պոռնոգրաֆիկ վիդեո են դիտում:
Հնդկաստանում պոռնոգրաֆիան արգելված է օրենքով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նման միջադեպ էր գրանցվել նաև Հայաստանում. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանն իր հեռախոսով պոռնո լուսանկարներ էր դիտում ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ: Ավելի ուշ նա հրաժարական տվեց: