Բջջային հեռախոսներ արտադրող աշխարհի խոշորագույն ֆիննական Nokia ընկերությունն այս տարվա ընթացքում մտադիր է 4 հազար աշխատատեղ կրճատել: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերության ծրագրի համաձայն` աշխատատեղերի կրճատումը թույլ կտա կրճատել ամենամյա ծախսերը:
Աշխատատեղերի կրճատում տեղի կունենա Ֆինլանդիայի, Հունգարիայի և Մեքսիկայի գործարաններում:
Այս միջոցառումները կիրականացվեն 2011 թվականի ապրիլին ընկերության կողմից ընդունված 7000 աշխատատեղերի կրճատման մասին ծրագրի շրջանակներում: Մնացած 3 հազար մարդիկ կաշխատեն աութսորսինգի ռեժիմով:
Nokia-ն համարվում է հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում բջջայինների արտադրման համաշխարհային առաջատարներից մեկը: Վերջին տարիներին Nokia-ի բաժինը էապես կրճատվում է շուկայում: 2011 թվականի կեսերին Nokia-ն սմարթֆոնների վաճառքներով հայտնվել է երրորդ տեղում, առաջին հորիզոնականները զիջելով ամերիկյան Apple-ին և հարավկորեական Samsung-ին: