Հնդկաստանի գյուղերից մեկում բնակվող 23-ամյա Սավիտան, 18-ամյա Մոնիշան և 16-ամյա Սավիտրի Սանգլին իրենց հորից հազվագյուտ գենետիկ խանգարում են ժառանգել: Նրանք տառապում են հիպերտրիխոզով: Այս հիվանդությունը հազվադեպ հանդիպող գենետիկ մուտացիա է, որի ժամանակ մարմնի որոշ հատվածներում, ինչպես, օրինակ, ճակատի կամ այտերի շրջանում մազերի աճը ճնշող հորմոնները հանկարծ դադարում են գործել:
Աղջիկները ոտքից գլուխ պատված են կենդանու մորթի հիշեցնող մազերի հաշտ շերտով: Չնայած այդպիսի արտաքինին, աղջիկները երազում են իրենց ապագա ամուսնության մասին:
Աղջիկներին կարող էր օգնել լազերային մազահեռացման պրոցեդուրան, սակայն այն մեծ գումարներ արժի, իսկ ընտանիքը նման հնարավորություններ չունի:
Ի դեպ, աղջիկները ևս երեք քույր ունեն, սակայն միայն իրենք են տառապում այդ հիվանդությամբ: