Home / Հայաստան / Բաքվում տեղի ունեցած բախման հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել, կան ձերբակալվածներ

Բաքվում տեղի ունեցած բախման հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել, կան ձերբակալվածներ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալասկ թաղամասում բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և մի խումբ երիտասարդների միջև:

Ինչպես հայտնում է АПА-ն` հղում կատարելով իրավապահ մարմիններին, մայրաքաղաքային «Նիզամի» մետրոպոլիտենի մոտ մի խումբ երիտասարդներ ոչ սթափ վիճակում վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Կայարանից դուրս գալուց հետո իրավապահների և երիտասարդների միջև ծեծկռտուք է սկսվել: Արդյունքում 7 ոստիկաններ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Միջադեպի մասնակիցներից երեքը ձերբակալված են: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: