Home / Հայաստան / Հայաստանի օդանավակայանները դադարեցրել են չվերթները ձյան պատճառով

Հայաստանի օդանավակայանները դադարեցրել են չվերթները ձյան պատճառով

Առատ ձյան պատճառով այսօր վաղ առավոտից դադարեցվել են չվերթները Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

«Բոլոր չվերթները դադարեցվել են ձյան պատճառով, տեսանելիությունը նորմալ է: Սպասում ենք ձյունը դադարի, որպեսզի կարողանանք իրականացնել և թռիչքները և վայրէջքները: Օդանավակայանում մարդկանց կուտակումներ չկան, բոլորը նախօրոք տեղեկացված են եղել այս վիճակի մասին», – ասել է քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժնի աշխատակիցը: