Home / Հայաստան / Երիտասարդ ՀՀԿ-ականը ցանկանում է Բժշկականի ռեկտոր դառնալ

Երիտասարդ ՀՀԿ-ականը ցանկանում է Բժշկականի ռեկտոր դառնալ

Հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը, ով նաև արդեն վեց տարի է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, Բժշկական համալսարանի ռեկտոր դաոնալու ցանկություն ունի, գրում է «Երկիր» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար։

Նշենք, որ նա ավարտել է Բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, ասպիրանտուրան շարունակել է Գերմանիայում։

Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի ներկայիս ռեկտորը Դերենիկ Դումանյանն է: