Մոտ 50 րոպե առաջ Ազգային Ժողովի շենքի դիմաց սկսել է Opel մակնիշի ավտոմեքենա այրվել: Ականատեսներն Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ սկզբից բռնկվել է մեքենայի շարժիչը, ապա սրահը: Մեքենան գրեթե ամբողջությամբ վառվել է մինչ հրշեջների մոտենալը:
Զոհեր չեն եղել: Միջադեպի պատճառով Բաղրամյան պողոտան խցանված է եղել: