Շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 15։00–ից 16։00–ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով, պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաև փոշու ամպ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառած անհանգստության համար Ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը։