Փետրվարի 13-ին, Երևանի ժամանակով 07.47-ին Հայաստանի տարածքում` Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին 2.7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Ապարան քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք, իսկ փետրվարի 7-ին 2,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Մասիս քաղաքի մոտ: