Home / Հայաստան / Ուիթնի Հյուսթոնի հարազատները մտահոգված են. երգչուհու աղջիկը կարող է ինքնասպան լինել

Ուիթնի Հյուսթոնի հարազատները մտահոգված են. երգչուհու աղջիկը կարող է ինքնասպան լինել

Փետրվարի 12-ին կյանքից վաղաժամ հեռացած ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը`18-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը, մոր մահից հետո 24 ժամվա ընթացքում երկու անգամ հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է The Daily Mail-ը:

Ընտանիքի հարազատները մտավախություն ունեն, որ աղջիկը մոր մահից հետո ինքնասպանության վերաբերյալ մտքեր ունի:

18-ամյա աղջիկն առաջին անգամ հիվանդանոց էր տեղափոխվել մոր մահվան մասին լուրը ստանալուց անմիջապես հետո: Մինչ այդ Բոբին մեծ չափաբաժին ալկոհոլ էր օգտագործել, որից հետո հանգստացնող էր ընդունել: Արդյունքում` նա կորցրել էր գիտակցությունը: Աղջիկը հայտնվել էր նույն հիվանդանոցում, որտեղ մահից հետո տեղափոխվել էր երգչուհին:

Ավելի ուշ Բոբին դուրս էր գրվել, սակայն ընտանիքի անդամները անհանգստացած են նրա մտային առողջական վիճակով: Հնարավոր է, որ աղջիկը վերականգնողական բուժում ստանա: