Գլխավոր / Հայաստան / Իրանում այսուհետ անհավատարիմ կանանց քարկոծելու փոխարեն կախաղան կբարձրացնեն

Իրանում այսուհետ անհավատարիմ կանանց քարկոծելու փոխարեն կախաղան կբարձրացնեն

Իրանի խորհրդարանը անհավատարիմ կանանց մահապատժի վերաբերյալ նոր օրինագիծ է ընդունել: Նախկինում, ըստ օրենքի, «հանցանքի» վայրում բռնված անհավատարիմ կանանց մահվան հասցնելու աստիճանի քարկոծում էին:

Նոր օրենքի համաձայն, այս կանանց այսուհետ կախաղան են բարձրացնելու, հայտնում է Zman.com կայքը:

Եվ ևս մեկ «մարդասիրական» նորամուծություն:

Անչափահաս հանցագործները, որոնք «ինտելեկտուալ առումով» դեռ չեն հասունացել, չեն դատապարտվի մահապատժի: Նշվում է, որ մոտ 100 երեխաներ և դեռահասներ իրանական բանտերում իրենց մահապատժի կատարմանն են սպասում: Նրանց մահապատիժը կիրագործվի միայն 18 տարին լրանալուց հետո: