«Քրդական համայնքների միություն» (KCK) կազմակերպության հետ համագործակցելու մեջ մեղադրվող կալանավորված թուրք գրող, հրապարակախոս, «Բելգե» հրատարակչատան տնօրեն, իրավապաշտպան Ռաղըփ Զարաքոլուի փաստաբանները հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք պահանջում են վերանայել համար դատախազի մեղադրանքները, որոնք հանգեցրել են 2011 թվականի նոյեմբերի 1-ին Զաքարոլուի ձերբակալությանը:
Թուրքիայի իշխանությունները նշում են, որ KCK-ը ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության մաս է կազմում:
«Սա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից բացված, քաղաքական դրդապատճառներ ունեցող գործ է, և դատախազի, ինչպես նաև դատավորի անկախության և անկողմնակալության բացակայությունը բարդացնում է արդար և օրինական վճռի կայացումը», – ասել է Զարաքոլուի փաստաբան Օզքան Քիլիչը:
Փաստաբանները Եվրոպական դատարանում վիճարկելու են ձերբակալության հիմքերը և կալանավայրում մեղադրյալի նկատմամբ վերաբերմունքը:
Նշենք, որ Զաքարոլուի հետ նույն գործով դատարանի առջև կկանգնեն 180 կասկածյալներ: