Home / Հայաստան / Վարդան Օսկանյանի դիմումը կքննվի Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո

Վարդան Օսկանյանի դիմումը կքննվի Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո

Երբ Վարդան Օսկանյանի փորձը և հմտությունները համադրվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերի հետ, ԲՀԿ-ն միանշանակ ավելի լավ արդյունքների կհասնի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմել է ԲՀԿ-ին` կուսակցությանն անդամագրվելու նպատակով:

Զոհրաբյանը հիշեցրել է նաև, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  բազմիցս ասել է, որ կուսակցության դռները բաց են բոլոր այն ուժերի համար, ովքեր կիսում են ԲՀԿ-ի հայացքները և համաձայն են կուսակցության ծրագրի հետ:

«Մեր կուսակցությունը ունի անդամագրելու հստակ ընթացակարգ, ու, համաձայն այդ ընթացակարգի, Օսկանյանի դիմումը կքննվի: Այս պահին Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ, նրա վերադառնալուց հետո մենք կքննարկենք Վարդան Օսկանյանի դիմումը, և վստահ եմ, որ դրական կարձագանքենք դրան»,- ասել է Նարիրա Զոհրաբյանը: