«Ժառանգություն» ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարությանը, կարծիք է հայտնել, որ այդ քայլը կնպաստի, որպեսզի այն տեսակետը, թե ԲՀԿ-ն զուտ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է, ամրապնդվի:
«Այլ հարց է, թե ինչքանով է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը, սակայն հասարակությունը միանշանակ, արձագանքելով Օսկանյանի ԲՀԿ-ին անդամակցելուն, կհիշի Ռոբերտ Քոչարյանի մասին»,- ասել է Ստեփան Սաֆարյանը: Նա դժվարացել է, սակայն, կանխատեսել, թե ինչ ազդեցություն կունենա Oսկանյանի անդամությունը ԲՀԿ-ի վարկանիշի վրա:
Անդրադառնալով ՀԱԿ- ԲՀԿ հնարավոր համագործակության հեռանկարին և այդ համագործակցության հետ Օսկանյանի գործոնի կապին` Սաֆարյանն ասել է.
«Հաշվի առնելով այն, որ ՀԱԿ առաջնորդը հնարավոր համարեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանից իրեն կտրի, Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելն ավելի քիչ հանավանական է դարձնում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը», – ասել է Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ այդ ուժերը կարող են միայն համագործակցել ընտրական արդար ընտրությունները ապահովելու հարցում: