Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – Կիսամերկ աղջիկները ներխուժել են «Գազպրոմ». նրանցից մեկին ձերբակալել են

ՖՈՏՈՇԱՐՔ – Կիսամերկ աղջիկները ներխուժել են «Գազպրոմ». նրանցից մեկին ձերբակալել են

Փետրվարի 13-ին ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել, որն այս անգամ ուղղված է եղել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության դեմ: Ակտիվիստները 25 աստիճան ցրտի պայմաններում, կրկին կիսամերկ, «Միլլեր=Մյուլլեր», «Վերջ գազային շանտաժին», «Մարիր գազպրոմը» կարգախոսներով ներխուժել են «Գազպրոմի» գլխավոր գրասենյակ, որը գտնվում է Մոսկվայում:

Ակտիվիստների բողոքն ուղղված էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ վարած գազային քաղաքականությանը:

Ակտիվիստների բլոգում նշվում է, որ ակցիան նվիրվում է «ռուսական աշխարհի սահմանները ռուսաստանյան գազի հաշվին լայնացնելու պուտինյան բանդայի փորձերին»:

««Գազպրոմ» ընկերությունը շանտաժի և կաշառելու միջոցով մենաշնորհային գներ է թելադրում, ազգային գազատրանսպորտային համակարգերի զավթում է իրականացնում` գազից կախված երկրներին ներքաշելով մեռելածին տնտեսա- քաղաքական դաշինքների մեջ: FEMEN-ը դեմ է դուրս գալիս «Գազպրոմի» կողմից Ուկրաինայի հանդեպ իրականացվող գազային ահաբեկչությանը: FEMEN-ը պահանջում է վերանայել Ուկրաինայի համար գազի սարսափելի գները`  նախատեսված Տիմոշենկոյի թալանչի գազային պայմանագրերով», – նշված է FEMEN-ի բլոգում:

 

Նշենք, որ, օգտվելով պահակների շփոթվածությունից, ակտիվիստներից մեկը` Օկսանա Շաչկոն, ուկրաինական դրոշն էր բարձրացրել «Գազպրոմի» շտաբ բնակարանի տանիքին: Ակցիայից հետո Շաչկոն ձերբակալվել է: Ըստ վերջին տվյալների, նա գտնվում է ոստիկանության բաժնում և սպասում է  դատի: