Թուրք կինը փրկվել է մահից ամուսնու սիրուհու երիկամի շնորհիվ, հայտնում է Hürriyet պարբերականը:
Ամուսնությունից չորս տարի անց Մելիհա Ավչիի երիկամը դադարել էր գործել: Նա ստիպված էր շաբաթական երեք անգամ դիալիզ ստանալ:
Այս ընթացքում Ավչիի ամուսինը` Մեհմեդ Ավչին մեկ այլ կնոջ էր հանդիպել` Այշե Իմդաթին: Ամուսինը սիրուհուն բերել էր իր մոր տուն` նրան որպես իրենց տղայի դայակ ներկայացնելով: Երբ Մելիհա Ավչին հասկացել էր, որ ամուսինը դավաճանում է իրեն, խնդրել էր, որպեսզի իր մահից հետո զույգն ամուսնանա:
Սակայն, երբ եռյակը Նևշեհիր գավառից եկել է Ստամբուլ վիրահատության համար, Իմդաթը պահանջել է, որպեսզի իր երիկամը փոխպատվաստեն իր սիրեկանի կնոջը` նրա կյանքը փրկելու համար:
«Մենք կիսում էին մեր ամուսնուն, այժմ կիսում ենք նաև երիկամը»,-ասել է հիվանդը: Իմդաթը խոստացել է հոգ տանել Մելիհա Ավչիի մասին նաև վիրահատությունից հետո: