Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) մեկ ամիս լրացուցիչ ժամանակ է խնդրել «Հայկական ժամանակ» օրաթերթի դիմումի շրջանակներում իրեն առաջադրված հարցերին պատասխան տալու համար: Դատարանը բավարարել է խնդրանքը:
Այս մասին օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Աթանեսյանը ՄԻԵԴ-ից ծանուցվել է մի քանի օր առաջ: «ՀԺ»-ն հիշեցնում է, որ վիճարկում է 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի օրինականությունը, որի պատճառով օրաթերթը 20 օր չի տպագրվել: