«Երկրապահ» կամավորների միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկայում դառնալու է Ազգային Ժողովի պատգամավոր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին: Գրիգորյանը խորհրդարան է մտնելու ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:
Օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ կուսակցությունը դեռ չի քննարկել համամասնական ցուցակի հետ կապված որևէ հարց:
Ամեն դեպքում, թերթը պնդում է, որ Մանվել Գրիգորյանը լինելու է ՀՀԿ-ի ցուցակի անցողիկ համարներից մեկում, իսկ այդ մասին առաջին «մեսիջը» կհնչի փետրվարի 18-ին կայանալիք «Երկրապահ» կամավորների միության համագումարի ժամանակ: