հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Եհովայի վկաները» դեռ սպասում են Հ1-ի հերքմանը. դատական նիստը հետաձգվեց

«Եհովայի վկաները» դեռ սպասում են Հ1-ի հերքմանը. դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության հայցով դատական հերթական նիստը ընդդեմ Հանրային հեռուստատեսության: Կազմակերպությունը հեռուստատեսությանը  մեղադրում է իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու մեջ և պահանջում է հերքում տարածել, պատասխանը հրապարակել և փոխհատուցում վճարել:

Երկու կողմերի բացակայության պատճառով նիստը հետաձգվել է;

Հիշեցնենք, որ կազմակերպությունը դատական գործը սկսել է այն բանից հետո, երբ 2010թ. նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում տեղեկություններ են հնչել այն մասին, թե Սևանում իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է:

Նախքան դատական հայց ներկայացնելը կազմակերպությունը երկու անգամ պաշտոնապես դիմել են Հանրային Հեռուստաընկերությանը` «Հայլուրից» խնդրելով հերքել Սևանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ապատեղեկատվությունը և ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար: Սակայն հեռուստաընկերությունը ոչ միայն հերքում չի տվել, այլև կրկնել է հաղորդումը հաջորդ օրը:

Նախորդ դատական նիստերում գործի քննության ժամանակ պատասխանող կողմը ներկայցնող Արա Զոհրաբյանը հայտնել է, որ համաձայն չէ, թե Հ1-ի եթերում հնչած արտահայտությունները զրպարտություն են, և դրանք համարել է գնահատողական վերլուծություններ: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «Եհովայի վկաները աղանդ են և տոտալիտար աղանդ են», «Եհովայի կամազուրկ ստրուկներ և դաժան դահիճներ խորագիրը և ինչո՞ւ են ուրիշ աստվածները և սուտ մարգարեները կարողանում տիրանալ մարդկանց հոգիներին՝ դարձնելով նրանց կամազուրկ ստրուկ ու դաժան դահիճներ արտահայտությունը» և նմանատիպ այլ արտահայտությունների:

Նախորդ նիստում պատասխանող կողմը հայտնել էր, որ պատրաստ է հաշտության և պատրաստում է հերքման տեքստ: Հայցվոր կողմի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ նման հերքում Հ1-ը դեռ չի ներկայացրել:

Հաջորդ դատականն նիստի օրն առայժմ հայտնի չէ: