Մեծ կուրծքը ոչ միայն կանանց հպարտությունն է, այլ նաև մահից փրկվելու արդյունավետ միջոց: Այժմ այս պնդման մեջ վստահ է Տեխաս նահանգի 32-ամյա բնակիչ Շեյլա Հերշին, ում հարուստ սիլիկոնե կուրծքը ոչ միայն իրեն Գինեսի ռեկորդակիր է դարձրել, այլև օգնել է խուսափել մահից:
Շեյլան մեքենայով ուղևորվելիս էր եղել հարազատների տուն, սակայն ճանապարհին մեքենան բախվել է ծառի: Բացի նրանից, որ ամրագոտին կապված չի եղել, տեխնիկական անսարքության պատճառով չեն բացվել նաև անվտանգության բարձիկները: Սակայն այստեղ փրկության են եկել կնոջ սիլիկոնե «անվտանգության բարձիկները», որոնք ամորտիզատորի դեր են կատարել: Այս մասին Fox 26-ի հետ զրույցում պատմել է ինքը` 32-ամյա Շեյլան:
«Ես այնքան երջանիկ եմ, որ կենդանի եմ»,- խոստովանել է Շեյլան: Նա չի կասկածում, որ հենց սիլիկոնե կրծքերին է պարտական իր կյանքի համար:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ սիլիկոնե կրծքերը փրկում են իրենց տիրուհու կյանքը: Ավելի վաղ իսրայելական մոդել և պոռնոաստղ Օրիտ Ֆոքսին ֆոտոսեսիայի ընթացքում խայթել էր վիշապաօձը: Ֆոքսը փորձել էր տեսախցիկի առջև համբուրել օձին, սակայն օձը հարձակվել էր մոդելի վրա և խայթել նրա կուրծքը: Աղջկան ոչինչ չէր պատահել, իսկ օձը սատկել էր սիլիկոնից ստացած թունավորումից:
Նախորդ տարվա վերջին մոսկվայաբնակ կնոջը հաջողվել էր փրկվել ամուսնու կողմից հասված դանակի հարվածից միայն շնորհիվ կրծքի: Ամուսինը փորձել էր հարվածել նրա սրտին, սակայն սառը զենքը խրվել էր իմպլանտի մեջ և չէր հասել թիրախին: